Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ժամանակ կգործի հակահրդեհային ռեժիմ:
ԱԱ-2018-ի քաղաքներում կարգելվի խարույկ վառել եւ այրել խոտը: Արգելվել է նաեւ կրակարանի վրա խորոված պատրաստելը, գրում է «Известия»-ն:
Կարգազանց քաղաքացիները կտուգանվեն 2-5 հազար ռուբլի, պաշտոնատար անձիք՝ 15-40 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձիք՝ 200-500 հազար ռուբլի:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի