22:49  ,  8 մայիսի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է հայրենիքում տեղի ունեցած իրադարձություններին:

«Այսօր ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Ամբողջ Հայաստանում տեղի ունեցած մի քանի շաբաթվա խաղաղ եւ ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը:

Ես ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացին ունենա իր երազանքի իրականացման լավագույն հնարավորությունները: Կեցցես, Հայ ժողովուրդ»,- գրել է Մխիթարյան Ֆեյսբուքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս