Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում գրավելով իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, դարձել է յուրահատուկ ցուցանիշի հեղինակ:
Հայաստանի հավաքականի ավագն առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դառնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ինչպես նաեւ գրավում մանչեսթերցիների դարպասը, գրում է Opta-ն:
Հիշեցնենք, որ 29-ամյա Մխիթարյանն այս մրցաշրջանը սկսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել էր «Արսենալ»:
Մանչեսթերում կայացած խաղում դաշտի տերերը հաղթեցին 2:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ դարձավ գոլի հեղինակ: 51-րդ րոպեին նա հաշիվը դարձեց 1:1:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:
1 - Henrikh Mkhitaryan is the first player to score for and against Manchester United in the same Premier League season. Devilish. pic.twitter.com/yATUJbWIgn
— OptaJoe (@OptaJoe) 29 апреля 2018 г.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում