Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է նոր համազգեստ, որը նվիրված է ամենամյա Օկտոբերֆեստին։ Այն սեւ է, ծաղկազարդ։
«Երբ Մյունխենում սկսվում է Օկտոբերֆեստը եւ ավանդույթները համադրվում են կենսախինդության եւ ֆուտբոլային ոգու հետ, գալիս է «Բավարիայի» նոր խաղաշապիկի ժամանակը։ Մեր ակումբը նորից միավորվում է Adidas-ի հետ, որպեսզի խաղադաշտ տեղափովի Օկտոբերֆեստի առանձնահատուկ մթնոլորտը։ Նոր խաղաշապիկը միախառնում է ավանդական մյունխենյան ոճը ժամանակակից եւ վստահ դիզայնի հետ՝ արտացոլելով կենսասիրությունը, ընդհանրության զգացողությունը եւ բազմազանությունը»,- նշվում է նկարագրությունում։
«Բավարիայի» տեխնիկական հովանավորը Adidas ընկերությունն է։
Նոր խաղաշապիկով «Բավարիան» կխաղա Բունդեսլիգայի չորրորդ տուրում՝ սեպտեմբերի 18-ին ընդունելով «Ունիոն Բեռլինին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:08 , 14 սեպտեմբերի
17:45 , 14 սեպտեմբերի
17:04 , 14 սեպտեմբերի
16:33 , 14 սեպտեմբերի
16:22 , 14 սեպտեմբերի
15:52 , 14 սեպտեմբերի
15:32 , 14 սեպտեմբերի
14:21 , 14 սեպտեմբերի 
13:54 , 14 սեպտեմբերի
13:16 , 14 սեպտեմբերի