12:45  ,  14 սեպտեմբերի, 2026

Էրլինգ Հոլանդը՝ մանչեսթերյան դերբիների լավագույն ռմբարկու

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է մանչեսթերյան դերբիների լավագույն ռմբարկուն պատմության մեջ։

Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» նրա գոլի շնորհիվ «Օլդ Տրաֆորդում» 1:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Էրլինգ Հոլանդը 9-րդ գոլը խփեց մանչեսթերյան դերբիում՝ գերազանցելով անգլիացի Ուեյն Ռունիի եւ արգենտինացի Սերխիո Ագուերոյի ցուցանիշը՝ 8-ական գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news