21:44 29 ապրիլի, 2018Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Պրեմյեր լիգայի 36-րդ տուրում գրավելով իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, դարձել է յուրահատուկ ցուցանիշի հեղինակ:
Հայաստանի հավաքականի ավագն առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դառնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ինչպես նաեւ գրավում մանչեսթերցիների դարպասը, գրում է Opta-ն:
Հիշեցնենք, որ 29-ամյա Մխիթարյանն այս մրցաշրջանը սկսել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել էր «Արսենալ»:
Մանչեսթերում կայացած խաղում դաշտի տերերը հաղթեցին 2:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը ծնկի վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ դարձավ գոլի հեղինակ: 51-րդ րոպեին նա հաշիվը դարձեց 1:1:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:
1 - Henrikh Mkhitaryan is the first player to score for and against Manchester United in the same Premier League season. Devilish. pic.twitter.com/yATUJbWIgn
— OptaJoe (@OptaJoe) 29 апреля 2018 г.


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.