11:09  ,  14 սեպտեմբերի, 2026

«Տոտենհեմն» առաջին անգամ պատմության մեջ ԱՊԼ-ի առաջին 4 խաղում ոչ մի գոլ չի խփել

Լոնդոնի «Տոտենհեմը» Անգլիայի առաջնություններում առաջին անգամ մրցաշրջանի առաջին չորս հանդիպումներում ոչ մի գոլ չի խփել, հաղորդում է Squawka-ն։

Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Տոտենհեմը» 0:0 հաշվով է խաղացել «Էվերտոնի» հետ։

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմը» նաեւ պարտվել է «Բրենթֆորդին» (0:3) եւ «Նյուքասլ Յունայթեդին» (0:2), ոչ ոքի է խաղացել «Նոթինգեմ Ֆորեսթի» (0:0) հետ։

Հաջորդ տուրում «Տոտենհեմը» սեպտեմբերի 19-ին կընդունի «Աստոն Վիլային»։

«Տոտենհեմը» 2  միավորով 17-րդ տեղում է։

Անգլիայի անցած առաջնությունում «Տոտենհեմը» գրավել էր 17-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news