09:40  AMT,  17 ապրիլի, 2018

Ռոման Բերեզովսկի. Ուրախությամբ ընդունեցի Վարդան Մինասյանի առաջարկը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ նշանակված Վարդան Մինասյանը հայտարարել է, որ ազգային թիմի մարզչական շտաբում կընդգրկվի նաեւ հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչ աշխատող 43-ամյա Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ազգային հավաքականում իր ծրագրերի մասին:

Ռոման, Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել է Ձեզ հրավիրելու մասին: Ինչպե՞ս արձագանքեցիք այդ առաջարկին:

Պաշտոնում նշանակվելուց հետո Մինասյանը զանգեց ինձ եւ առաջարկեց ընդգրկվել ազգային թիմի մարզչական շտաբում: Ես ուրախությամբ ընդունեցի առաջարկը: Օգտվելով ընդմիջումից ակումբում՝ մայիսի վերջում կկարողանամ միանալ հավաքականին, որը կպատրաստվի ընկերական հանդիպումների:

Կարիերայի ավարտից երեք տարի անց վերադառնում եք հավաքական արդեն մարզիչի կարգավիճակում: Ի՞նչ նպատակներ կունենաք ազգային թիմում, որին նվիրել եք Ձեր ֆուտբոլային կարիերայի մոտ 20 տարին:

Գլոբալ նպատակն է ստեղծել լավ մթնոլորտ, որը կհամախբի թիմին եւ կվերադարձնի երկրպագուների հավատը հավաքականի նկատմամբ:

2017թ. հոկտեմբերին «Դինամոյի» գլխավոր թիմի մարզչական շտաբից հեռանալուց հետո տեղափոխվեցիք մոսկովյան ակումբի երիտասարդական թիմ: Ի՞նչ տվեց Ձեզ «Դինամոյում» աշխատելու փորձը: Եվ պատրաստվո՞ւմ եք համատեղել աշխատանքը ազգային հավաքականում եւ «Դինամոյի» երիտասարդական թիմում:

Արդեն երեք տարի դարպասապահների մարզիչ եմ: Կուտակել եմ որոշակի փորձ մարզումային միկրոցիկլ կազմելու, խաղերին պատրաստվելու եւ այլ նրբությունների վերաբերյալ:

«Դինամոյի» նախկին ղեկավարության հետ ունեի պայմանավորվածություն, որ հավաքականից հրավեր ստանալուց հետո կարող եմ համատեղել երկու աշխատանքը: Այժմ ունենք նոր ղեկավարություն, որի հետ այս հարցը դեռ չեմ քննարկել:

Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին հնարավոր է «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի մասնակցությունը: Ծանո՞թ եք նրա խաղային որակներին եւ Հայաստանի հավաքականի մյուս թեկնածու-դարպասապահների հետ:

Ծանոթ եմ շատերի հետ, գիտեմ նրանց հնարավորությունների եւ ֆիզիկական տվյալների մասին: Նրանց հետ ծանոթանալու համար ժամանակ չի պահանջվի: Այդ իմաստով ոչ մի խնդիր չի ծագի:

Իհարկե, Յուրչենկոն միշտ իմ տեսադաշտում է, քանի որ հանդես է գալիս «Տոսնոյում»: Կարծում եմ՝ լուրջ մակարդակում մրցելույթների փորձ ունեցող բոլոր խաղացողներն էլ կարող են օգուտ տալ մեր հավաքականին: Միշտ լավ է, երբ մարզիչն ունի լայն ընտրության հնարավորություն:

Հաջողվե՞ց դիտել Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումները Էստոնիայի եւ Լիտվայի հավաքականների հետ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ազգային թիմի հնարավորությունները Ազգերի լիգայում:

Կարծում եմ՝ Ազգերի լիգայում մենք ունենք մեծ հնարավորություն: Մենք կարող ենք հասնել լավ արդյունքի այդ թիմերի հետ պայքարում: Ընկերական հանդիպումները չկարողացա դիտել երիտասարդական թիմի խիտ խաղային գրաֆիկի հետեւանքով: Միայն հանդիպումների տեսություններն եմ դիտել եւ ամբողջական պատկեր չունեմ: Չեմ կարող ասել, որ Հայաստանի թիմը ոգեշնչված էր այդ հանդիպումների ժամանակ: Ազգային հավաքականում պետք է ավելի մեծ ներշնչանքով խաղալ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ֆուտբոլի Հայաստանի թիմի մարզիչի պաշտոնում
Միշել Տեր-Զաքարյան
Վարդան Մինասյան
Խորեն Հովհաննիսյան
Սերխիո Մարկարյան
Վարուժան Սուքիասյան
Աբրահամ Խաշմանյան
Արթուր Պետրոսյան
Այլ թեկնածու
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...