22:14  ,  15 ապրիլի, 2018

Բունդեսլիգա. Օրվա արդյունքները (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայում ապրիլի 15-ին անցկացվեցին 30-րդ տուրի 2 խաղեր: Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Գելզենկիրխենի «Շալկեին», իսկ փոխչեմպիոն «Լայպցիգը» 1:1 հաշվով ավարտեց Բրեմենի «Վերդերի» դեմ արտագնա հանդիպումը (տեսանյութ):

«Շալկեն» 55 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում եւ 4 միավոր առաջ է 3-4-րդ տեղերը բաժանող «Բայերից» եւ Դորտմունդի «Բորուսիայից»: «Լայպցիգը» 47 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Շալկե» - «Բորուսիա Դ»՝ 2:0

Եվգենի Կոնոպլյանկա, 50, Նալդո, 82

«Վերդեր» - «Լայպցիգ»՝ 1:1

Նիկոլաս Մոիսանդեր, 28 – Ադեմոլա Լուքման, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով