17:07  ,  15 ապրիլի, 2018

«Ուրալը» Վարազդատ Հարոյանի հետ հաղթեց «Սպարտակին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ Էդգար Մանուչարյանը մնացել է դաշտի տերերի փոխարինողների թվում:

«Ուրալն» առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց նորակառույց «Եկատերինբուրգ Արենա» ստադիոնում, որտեղ տեղի են ունենալու աշխարհի առաջնության խաղեր: 

«Սպարտակը» 50 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Ուրալը» 33 միավորով 9-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Ուրալ» - «Սպարտակ»՝ 2:1

Էրիկ Բիկֆալվի, 37, Օթման Էլ Կաբիր, 87 – Քվինսի Պրոմես, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում