Բոսնիացի մասնագետ Վահիդ Հալիլհովիչը հեռացվել է ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է 3.nhk.or.jp-ն։
Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը դժգոհ է թիմի արդյունքներից այս տարվա ընկերական խաղերում։ Բացի այդ, ֆուտբոլիստների մի մասը գոհ չէ 65-ամյա Հալիլհովիչի աշխատելաոճից։ Բոսնիացի մասնագետը 2015 թվականից էր գլխավորում Ճապոնիայի հավաքականը, որը նվաճել է Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային փուլում ճապոնացիները H խմբում մրցելու են Լեհաստանի, Սենեգալի եւ Կոլումբիայի հավաքականների հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի