REVEALED!
— FIFA World Cup (@FIFAWorldCup) April 6, 2018
Check out the 2018 FIFA #WorldCup ticket design, as presented by Zabivaka! pic.twitter.com/2K9ycarK9s
ՖԻՖԱ-ն պաշտոնապես ներկայացրել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերի տոմսերի դիզայնը: Դրանք նման են նախորդ ամռանը Ռուսաստանում անցկացված Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության տոմսերին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում