17:15  ,  4 ապրիլի, 2018

Բունդեսլիգա․ Գնաբրիի 2 գոլերը՝ տուրի լավագույն հնգյակում

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Թոմաս Մյուլերի («Բավարիա»), Լուկա Յովիչի («Այնտրախտ»), Ֆրանկ Ռիբերիի («Բավարիա») դիպուկ հարվածներն ու «Հոֆենհայմի» գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրիի 2 գոլերը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 27-րդ տուրից հետո առաջատարը 69 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 17 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Շալկեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով