12:53  ,  3 օգոստոսի, 2012

Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մրցակիցը անպարտելի Մարիուշ Վախն է

WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մրցակիցը կլինի լեհ Մարիուշ Վախը:

Լեհ բռնցքամարտիկն արդեն մենամարտի պայմանագիր է կնքել 36-ամյա ուկրաինացու հետ: Կվիճարկվեն Վլադիմիր Կլիչկոյի բոլոր տիտղոսները:

Մենամարտը կկայանա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի Համբուրգ քաղաքի Imtech-Arena մարզապալատում, որը հյուրընկալում է մոտ 60 հազար երկրպագուների, հաղորդում է allboxing.ru-ն:

Հիշեցնենք, որ 2009-ին 32-ամյա Վախը վնասվածքի հետեւանքով ավարտել էր կարիերան, սակայն Global Boxing պրոմոուտերական ընկերությունից առաջարկ ստանալուց հետո լեհ բռնցքամարտիկը որոշեց վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ: Մարիուշ Վախը WBC-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա անցկացրել է 27 մենամարտ` տանելով նույնքան հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում