12:53 3 օգոստոսի, 2012WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մրցակիցը կլինի լեհ Մարիուշ Վախը:
Լեհ բռնցքամարտիկն արդեն մենամարտի պայմանագիր է կնքել 36-ամյա ուկրաինացու հետ: Կվիճարկվեն Վլադիմիր Կլիչկոյի բոլոր տիտղոսները:
Մենամարտը կկայանա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Գերմանիայի Համբուրգ քաղաքի Imtech-Arena մարզապալատում, որը հյուրընկալում է մոտ 60 հազար երկրպագուների, հաղորդում է allboxing.ru-ն:
Հիշեցնենք, որ 2009-ին 32-ամյա Վախը վնասվածքի հետեւանքով ավարտել էր կարիերան, սակայն Global Boxing պրոմոուտերական ընկերությունից առաջարկ ստանալուց հետո լեհ բռնցքամարտիկը որոշեց վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ: Մարիուշ Վախը WBC-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա անցկացրել է 27 մենամարտ` տանելով նույնքան հաղթանակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.