«Սոյուզ ՄՍ-08» տիեզերանավը «Բայկոնուրից» Միջազգային տիեզերական կայան է ուղարկել 2018թ. աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, հաղորդում է tass.ru-ն: Անձնակազմի երեք անդամները գնդակով կանցկացնեն PR միջոցառում, որից հետո գնդակը հետ ուղարկեն Երկիր:
Եթե ամեն ինչ հարթ անցնի, ապա այդ գնդակով կանցկացվի աշխարհի առաջնության բացման հանդիպումը Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հավաքականների մասնակցությամբ:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի