10:19  ,  17 մարտի, 2018

ՖԻՖԱ-ն հաստատեց ԱԱ-2018-ում կրկնապատկերի համակարգի կիրառումը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը հաստատեց հունիս-հուլիսին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնությունում կրկնապատկերի մրցավարական համակարգի կիրառումը: Համակարգն արդեն օգտագործվել է 2017թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում եւ 2017թ. աշխարհի ակումբային առաջնությունում:

Համակարգը կիրառվում է Իտալիայի եւ Գերմանիայի առաջնություններում: Հաջորդ մրցաշրջանից այն կունենան նաեւ Ֆրանսիայի եւ Իսպանիայի առաջնությունները:

Հունիսի 14-ից հուլիսի 15-ը կայանալիք աշխարհի առաջնության հանդիպումները կընդունեն Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Սոչիի, Կազանի, Դոնի Ռոստովի, Կալինինգրադի, Վոլգոգրադի, Սամարայի, Սարանսկի եւ Եկատերինբուրգի 12 ստադիոններ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով