Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մարտի 15-ին ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը մնացել է 91-րդ տեղում է։ Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ դարձյալ ունի 383 վարկանիշային միավոր:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չկան։ Դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան չորրորդն է, իսկ բելգիացիները 5-րդ տեղում են: Լավագույն տասնյակում են նաեւ Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ու Չիլին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ 2 ընկերական խաղերն անցկացնելու է այս տարվա մարտին Երեւանում։ Մարտի 24-ին մրցակիցը կլինի Էստոնիան, իսկ մարտի 27-ին՝ Լիտվան։ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Էստոնիան 86-րդն է, իսկ Լիտվան 147-րդ տեղում է։
Հայկական թիմը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում