18:17  ,  12 մարտի, 2018

Մխիթարյան - Օբամեյանգ՝ մանկական խաղերից մինչեւ «Արսենալ» (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Լոնդոնի «Արսենալում» Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացողներ Հենրիխ Մխիթարյանի եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի արդյունավետ համագործակցությանը խաղադաշտում:

Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3:0 հաշվով ուժեղ գտնվեց «Ուոթֆորդից»։ Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես է եկել 78 րոպե եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Պրեմյեր լիգայի 6 խաղերում Մխիթարյանը «Արսենալի» կազմում մասնակցել է 5 գոլերի` դառնալով մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում