19:22  AMT,  11 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստեցին «Արսենալի» հաղթանակին

Անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3:0 հաշվով ուժեղ գտնվեց «Ուոթֆորդից»։ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես եկավ Արսեն Վեգների գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Արսենալի» գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆին, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը։

59-րդ րոպեին գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը դարձեց 2։0, իսկ քիչ անց հյուրերը վրիպեցին 11 մետրանոցից։ 77-րդ րոպեին Մխիթարյանը խփեց «Արսենալի» երրորդ գոլը, իսկ մեկ րոպե անց փոխարինվեց։

Դա Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլն էր «Արսենալի» կազմում։ Օրեր առաջ նա Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (2։0) գրավել էր նաեւ իտալական «Միլանի» դարպասը։

Պրեմյեր լիգայի նախորդ 3 տուրերում պարտություն կրած «Արսենալը» հավաքեց 48 միավոր եւ մնաց 6-րդ տեղում։ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղը զբաղեցնող «Տոտենհեմը» Արսեն Վեգների թիմից առաջ է 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Արսենալ» - «Ուոթֆորդ»՝ 3:0

Շկոդրան Մուստաֆի, 8, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 59, Հենրիխ Մխիթարյան, 77

Չիրացված 11 մետրանոց՝ Տրոյ Դինի, 62 («Ուոթֆորդ»)

«Արսենալ». Պետր Չեխ, Էնզլի Մեյթլենդ-Նայլզ, Ռոբ Հոլդինգ, Շկոդրան Մուստաֆի (Կալում Չեմբերս, 73), Սեադ Կոլաշինաց, Մոհամեդ Էլնենի, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Ալեքս Իվոբի (Դենի Ուելբեկ, 66), Հենրիխ Մխիթարյան (Ջեկ Ուիլշիր, 78), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...