Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասաքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդով հաղթել է ռուսաստանցի Ալինա Զագիտովան, որը հավաքել է 82,92 միավոր։
Երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան)՝ գրանցելով 81,61 միավոր։ Հայկական արմատներ ունեցող 18-ամյա մարզուհին առաջինն է թարմացրել իր կողմից սահմանված աշխարհի ռեկորդը, սակայն քիչ անց Ալինա Զագիտովան գերազանցել է այն։ Երրորդ արդյունքը ցուցադրել է կանադացի Քեյթլին Օսմոնդը՝ 78,87։
Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա փետրվարի 23-ին։
Հիշեցնենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է: Նրան է պատկանում գեղասահքի երկու ծրագրերի (կարճ եւ ազատ) հանրագումարի աշխարհի ռեկորդը (233.41 միավոր):

Evgenia Medvedeva #OAR has done it again! Her score of 81.61 is a #FigureSkating short program world record. She's currently first with four more athletes still to perform. #PyeongChang2018 #Olympics pic.twitter.com/1IvEZxIugs
— Olympics (@Olympics) February 21, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի
15:22 , 27 հոկտեմբերի