10:50 21 փետրվարի, 2018Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց մենասաքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդով հաղթել է ռուսաստանցի Ալինա Զագիտովան, որը հավաքել է 82,92 միավոր։
Երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան)՝ գրանցելով 81,61 միավոր։ Հայկական արմատներ ունեցող 18-ամյա մարզուհին առաջինն է թարմացրել իր կողմից սահմանված աշխարհի ռեկորդը, սակայն քիչ անց Ալինա Զագիտովան գերազանցել է այն։ Երրորդ արդյունքը ցուցադրել է կանադացի Քեյթլին Օսմոնդը՝ 78,87։
Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա փետրվարի 23-ին։
Հիշեցնենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է: Նրան է պատկանում գեղասահքի երկու ծրագրերի (կարճ եւ ազատ) հանրագումարի աշխարհի ռեկորդը (233.41 միավոր):

Evgenia Medvedeva #OAR has done it again! Her score of 81.61 is a #FigureSkating short program world record. She's currently first with four more athletes still to perform. #PyeongChang2018 #Olympics pic.twitter.com/1IvEZxIugs
— Olympics (@Olympics) February 21, 2018
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.