Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի կանանց մենասաքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդով հաղթել է ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան):
Հայկական արմատներ ունեցող 18-ամյա մարզուհին հավաքել է 81.06 միավոր՝ գերազանցելով սեփական ռեկորդը: Եվգենյա Մեդվեդեւան աշխարհի նախորդ ռեկորդը սահմանել էր 2017-ին Տոկիոյում կայացած աշխարհի թիմային առաջնությունում, որում գրանցել էր 80,85 միավոր:
Հիշեցնենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է: Գեղասահքի երկու ծրագրերի (կարճ եւ ազատ) հանրագումարի աշխարհի ռեկորդը եւս պատկանում է նրան (233.41 միավոր):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի