20:25  ,  17 փետրվարի, 2018

«Բավարիան» ավելացված ժամանակում կորզեց հաղթանակ

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ հաղթանակ տարավ ավելացված ժամանակում լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու իրացրած 11 մետրանոցի շնորհիվ՝ 2:1: 

«Բավարիան» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 21 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող Լեւերկուզենի «Բայերից», որը արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց «Համբուրգին»:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 1:2

Դանիել Դիդավի, 8 – Սանդրո Վագներ, 64, Ռոբերտ Լեւանդովսկի, 90+1

«Համբուրգ» - «Բայեր»՝ 1:2

Անդրե Հան, 70 – Լեոն Բեյլի, 40, Կայ Հավեց, 50

 «Քյոլն» - «Հանովեր»՝ 1:1

Յուա Օսակո, 29, – Նիկլաս Ֆուլկրուգ, 37

«Ֆրայբուրգ» - «Վերդեր»՝ 1:0

Նիլս Պետերսեն, 24, 11մ

Չիրացրած 11մ՝ Յանիկ Հաբերեր («Ֆրայբուրգ»), 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում