15:38  ,  15 փետրվարի, 2018

Արաս Օզբիլիսը մասնակցել է «Շերիֆի» խաղին եւ կատարել գոլային փոխանցում

Թուրքական Բելեկում հավաք անցկացնող մոլդովական «Շերիֆը» ստուգողական խաղում 2։0 հաշվով հաղթել է հունգարական «Դեբրեցենին»։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Շերիֆի» մեկնարկային կազմում մասնակցել է առաջին խաղակեսին եւ կատարել գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ 27-ամյա Օզբիլիսն օրեր առաջ Ստամբուլի «Բեշիկթաշից» էր տեղափոխվել «Շերիֆ», որի կազմում կխաղա վարձավճարով։

Տեսանյութում Արաս Օզբիլիսի փոխանցումը 1։20-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով