17:43  ,  7 փետրվարի, 2018

Պաշտոնական․ Արաս Օզբիլիսը տեղափոխվեց «Շերիֆ»

Հայաստանի հավաքականի ու Ստամբուլի «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վարձավճարով տեղափոխվել է ֆուտբոլի Մոլդովայի 17-ակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆ», հայտնում է ակումբի կայքը։

27-ամյա ֆուտբոլիստը միացել է թուրքական Բելեկում հավաք անցկացնող մոլդովական ակումբին եւ կնքել պայմանագիր։

Օզբիլիսն արդեն ծանոթացել է «Շերիֆի» ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի հետ, իսկ փետրվարի 7-ի երեկոյան կանցկացնի առաջին մարզումը։

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» էր տեղափոխվել «Բեշիկթաշ», որի գլխավոր թիմում հազվադեպ էր խաղում: Նախկինում նա հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքում», Կրասնոդարի «Կուբանում» ու իսպանական «Ռայո Վալեկանոյում»։ Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ նա մոտ է ղազախական «Ակտոբե» տեղափոխվելուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում