17:03  ,  12 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Ֆուրկադը դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն, Գերմանիան նվաճեց չորրորդ ոսկե մեդալը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 12-ին վիճարկվող մեդալների 7 հավաքածուներից խաղարկվեցին եւս երկուսը։

Բիատլոնի մրցաշարում Սոչի-2012-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը հաղթեց հետապնդում մրցաձեւում։

Նույն մրցաձեւի կանանց մրցաշարում հաղթեց Լաուրա Դալմայերը, որը նվաճեց Գերմանիայի չորրորդ ոսկե մեդալը Փհենչհան-2018-ում եւ դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին պետք է անցկացվեր նաեւ լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի կանանց եզրափակիչը, սակայն քամու հետեւանքով մրցումը հետաձգվել է եւ կանցկացվի փետրվարի 15-ին։

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, օր երրորդ

Բիատլոն, հետապնդում, կանայք

1. Լաուրա Դալմայեր (Գերմանիա)
2. Անասասիա Կուզմինա (Սլովակիա)
3. Անաիս Բեսկոն (Ֆրանսիա)

Բիատլոն, հետապնդում, տղամարդիկ

1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)
2. Սեբաստիան Սամուելսոն (Շվեդիա)
3. Բենեդիկտ Դոլ (Գերմանիա)

Գեղասահք, թիմային մրցում

1. Կանադա - 73 (8+10+8+8+9+10+10)
2. Ռուսաստան - 66 (3+9+10+10+10+8+8)
3. ԱՄՆ - 62 (7+8+6+9+7+7+9)

Սլոուփսթայլ, կանայք, եզրափակիչ

1. Ջեյմի Անդերսոն (ԱՄՆ) - 83,00
2. Լորի Բլուին (Կանադա) - 76,33
3. Էննի Ռուկայարվի (Ֆինլանդիա) - 75,38

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում