18:11  ,  1 սեպտեմբերի, 2026

Ֆլիկ. Ժեզուսը համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 29-ամյա բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի տեղափոխությունն Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալից»։

«Գաբրիելն առաջատար հարձակվողներից է։ Նա շատ բան կարող է տալ մեր թիմին։ Գաբրիելը վերադարձել է վնասվածքից հետո։ Կարծում եմ՝ հիմա նա լավ մարզավիճակում է։ Արդեն խոսել եմ նրա հետ։ Ես հավանում եմ Ժեզուսի խաղաոճը։ Նա համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին։ Սա հրաշալի ձեռքբերում է։ Մարզական տնօրեն Դեկուն կատարել է ֆանտաստիկ աշխատանք»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ժեզուսի տրանսֆերի համար «Բարսելոնան» վճարել է 10 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ժեզուսն «Արսենալի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print