Գերմանիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Նիկ Վոլտեմադեն անգլիական «Նյուքասլ Յունայթեդից» տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»։ Ակումբները կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» մեկ տարվա համար կվճարի 4 միլիոն եվրո։
Վոլտեմադեն անցած տարվա ամռանն էր միացել «Նյուքասլին», որի կազմում մասնակցել է 54 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։
Transfermarkt-ը Վոլտեմադեի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:59 , 1 սեպտեմբերի
22:49 , 1 սեպտեմբերի
22:42 , 1 սեպտեմբերի
21:16 , 1 սեպտեմբերի
20:43 , 1 սեպտեմբերի 
20:07 , 1 սեպտեմբերի
19:17 , 1 սեպտեմբերի
19:10 , 1 սեպտեմբերի
18:11 , 1 սեպտեմբերի
17:42 , 1 սեպտեմբերի