12:14  ,  12 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Գեղասահքի թիմային պայքարում հաղթեց Կանադան, Ռուսաստանը նվաճեց երկրորդ մեդալը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 12-ին վիճարկվող մեդալների 7 հավաքածուներից երկուսն արդեն գտել են իրենց տերերին:

Գեղասահքի թիմային պայքարում հաղթեցին կանադացիները, իսկ երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանը, որը երկրորդ մեդալը նվաճեց Խաղերում: ԱՄՆ-ի թիմը երրորդն էր:

Արդեն պետք է ավարտված լիներ նաեւ լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի կանանց եզրափակիչը, սակայն քամու հետեւանքով մրցումը հետաձգվել է եւ կանցկացվի փետրվարի 15-ին:

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, օր երրորդ

Գեղասահք, թիմային մրցում

1. Կանադա - 73 (8+10+8+8+9+10+10) 
2. Ռուսաստան - 66 (3+9+10+10+10+8+8)
3. ԱՄՆ - 62 (7+8+6+9+7+7+9)

Սլոուփսթայլ, կանայք, եզրափակիչ

1. Ջեյմի Անդերսոն (ԱՄՆ) - 83,00
2. Լորի Բլուին (Կանադա) - 76,33 
3. Էննի Ռուկայարվի (Ֆինլանդիա) - 75,38

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում