20:43  ,  1 սեպտեմբերի, 2026

Լամին Յամալը 91 տարվա ռեկորդ է գերազանցել «Բարսելոնայում»

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը կատալոնական ակումբում 91 տարվա վաղեմության ռեկորդ է գերազանցել՝ հիմնական թիմում 50 գոլի ցուցանիշին հասնելով 19 տարեկան եւ 49 օրականում։

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Խոսեպ Էսկոլան 1935 թվականին 50 գոլի ցուցանիշին հասել էր 20 տարեկան եւ 356 օրականում։

Այդ ռեկորդին Լամին Յամալից առաջ ամենամոտն էր  եղել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը «Բարսելոնայում» 50 գոլի նշաձողին հասել էր 21 տարեկան եւ 120 օրականում։

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Բարսելոնան» 5։2 հաշվով հաղթել է «Ռայո Վալիեկանոյին», Լամին Յամալը դարձել է դուբլի հեղինակ։

«Բարսելոնան» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print