17:03 12 փետրվարի, 2018Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 12-ին վիճարկվող մեդալների 7 հավաքածուներից խաղարկվեցին եւս երկուսը։
Բիատլոնի մրցաշարում Սոչի-2012-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը հաղթեց հետապնդում մրցաձեւում։
Նույն մրցաձեւի կանանց մրցաշարում հաղթեց Լաուրա Դալմայերը, որը նվաճեց Գերմանիայի չորրորդ ոսկե մեդալը Փհենչհան-2018-ում եւ դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին պետք է անցկացվեր նաեւ լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի կանանց եզրափակիչը, սակայն քամու հետեւանքով մրցումը հետաձգվել է եւ կանցկացվի փետրվարի 15-ին։
Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, օր երրորդ
Բիատլոն, հետապնդում, կանայք
1. Լաուրա Դալմայեր (Գերմանիա)
2. Անասասիա Կուզմինա (Սլովակիա)
3. Անաիս Բեսկոն (Ֆրանսիա)
Բիատլոն, հետապնդում, տղամարդիկ
1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)
2. Սեբաստիան Սամուելսոն (Շվեդիա)
3. Բենեդիկտ Դոլ (Գերմանիա)
Գեղասահք, թիմային մրցում
1. Կանադա - 73 (8+10+8+8+9+10+10)
2. Ռուսաստան - 66 (3+9+10+10+10+8+8)
3. ԱՄՆ - 62 (7+8+6+9+7+7+9)
Սլոուփսթայլ, կանայք, եզրափակիչ
1. Ջեյմի Անդերսոն (ԱՄՆ) - 83,00
2. Լորի Բլուին (Կանադա) - 76,33
3. Էննի Ռուկայարվի (Ֆինլանդիա) - 75,38
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.