01:39  ,  8 փետրվարի, 2018

Գերմանիայի Գավաթ. «Շալկեն» պայքարից դուրս թողեց «Վոլֆսբուրգին»

Գելզենկիրխենի «Շալկեն» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը: Քառորդ եզրափակիչում «Շալկեն» ընդունեց «Վոլֆսբուրգին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով:

Կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ Մյունխենի «Բավարիան», Լեւերկուզենի «Բայերը» եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Շալկե» - «Վոլֆսբուրգ»՝ 1:0

Գվիդո Բուրգշտալեր, 10

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մայնց»՝ 3:0

Անտե Ռեբիչ, 17, Ալեքսանդր Հակ, 53, ինքնագոլ, Օմար Մասկարել, 62

Հեռացում՝ Դանի Լատցա («Մայնց»), 82

«Բայեր» - «Վերդեր»՝ 4:2 (հիմնական ժամանակ՝ 2:2, լրացուցիչ ժամանակ՝ 2:0)

Յուլիան Բրանդտ, 31, 55, Քարիմ Բելարաբի, 111, Կայ Հավերց, 118 - Մաքս Կրուզե, 4, 11մ, Արոն Յոհանսոն, 7

«Պադերբորն» - «Բավարիա»՝ 0:6

Կինգսլի Կոման, 19, Ռոբերտ Լեւանդովսկի, 25, Ջոշուա Կիմիխ, 42, Կորենտին Տոլիսո, 55, Արյեն Ռոբեն, 86, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում