Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր՝ 3:0 հաշվով պարտության մատնելով «Մայնցին»:
Փետրվարի 6-ին կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ Մյունխենի «Բավարիան» ու Լեւերկուզենի «Բայերը»: Վերջին ուղեգիրը կվիճարկեն «Շալկեն» ու «Վոլֆսբուրգը»:
Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Մայնց»՝ 3:0
Անտե Ռեբիչ, 17, Ալեքսանդր Հակ, 53, ինքնագոլ, Օմար Մասկարել, 62
Հեռացում՝ Դանի Լատցա («Մայնց»), 82
«Բայեր» - «Վերդեր»՝ 4:2 (հիմնական ժամանակ՝ 2:2, լրացուցիչ ժամանակ՝ 2:0)
Յուլիան Բրանդտ, 31, 55, Քարիմ Բելարաբի, 111, Կայ Հավերց, 118 - Մաքս Կրուզե, 4, 11մ, Արոն Յոհանսոն, 7
«Պադերբորն» - «Բավարիա»՝ 0:6
Կինգսլի Կոման, 19, Ռոբերտ Լեւանդովսկի, 25, Ջոշուա Կիմիխ, 42, Կորենտին Տոլիսո, 55, Արյեն Ռոբեն, 86, 88
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում