02:18  ,  7 փետրվարի, 2018

Գերմանիայի Գավաթ. «Բայերը» լրացուցիչ ժամանակում նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր

Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լեւերկուզենի «Բայերն» ընդունեց Բրեմենի «Վերդերին»: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Լրացուցիչ ժամանակում դաշտի տերերը երկու գոլ խփեցին եւ դուրս եկան հաջորդ փուլ:

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Մյունխենի «Բավարիան», որը 6:0 հաշվով հաղթել էր «Պադերբորնին»:

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Ֆրակֆուրտի «Այնտրախտն» ու «Մայնցը», «Շալկեն» ու «Վոլֆսբուրգը»: Այս թիմերը հանդիպումները կանցկացնեն փետրվարի 7-ին:

Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բայեր» - «Վերդեր»՝ 4:2 (հիմնական ժամանակ՝ 2:2, լրացուցիչ ժամանակ՝ 2:0)

Յուլիան Բրանդտ, 31, 55, Քարիմ Բելարաբի, 111, Կայ Հավերց, 118 - Մաքս Կրուզե, 4, 11մ, Արոն Յոհանսոն, 7

«Պադերբորն» - «Բավարիա»՝ 0:6

Կինգսլի Կոման, 19, Ռոբերտ Լեւանդովսկի, 25, Ջոշուա Կիմիխ, 42, Կորենտին Տոլիսո, 55, Արյեն Ռոբեն, 86, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով