20:50  ,  6 փետրվարի, 2018

«Փյունիկի» նախկին խաղացողը հույս ունի քաղաքական ապաստան ստանալ Բրիտանիայում

Երկու տարի առաջ Անգլիա տեղափոխված «Փյունիկի» նախկին խաղացող Հովիկ Ներսիսյանը չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Նա դասալիք է: 23-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս անգլիական «Վիթչարչ Ալփորթում» եւ հույս ունի ստանալ քաղաքական ապաստան Բրիտանիայում: Այդ նպատակով ֆուտբոլային ակումբը նախաձեռնել է հանրագիր, որն արդեն ստորագրել է ավելի քան հազար մարդ:

«Իմ երկրում հետախուզման մեջ եմ: Եթե վերադառնամ, ինձ կբանտարեն, ինչից հետո կզորակոչեն: Իմ կյանքը կլինի վտանգված: Հայաստանում ոչ մեկի չի հետաքրքրում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է բանակ: Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության հետեւանքով զոհվում են հայ զինվորականներ: Շրոփշիրում ես ինձ անվտանգ եմ զգում: Հույս ունեմ, որ դատարանը դրական որոշում կընդունի»,- Ներսիսյանի խոսքը մեջբերում է shropshirestar.com-ը:

Ֆոտո՝ twitter.com/CreweFC

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում