23:30  ,  3 փետրվարի, 2018

«ՌԲ Լայպցիգը» հաղթանակ կորզեց նախավերջին րոպեին

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Բունդեսլիգայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ առավելության հասավ վերջում խփած միակ գոլի շնորհիվ՝ 1:0:

89-րդ րոպեին գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտայի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց «Էվերտոնից» վարձակալությամբ տեղափոխված անգլիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը:

«ՌԲ Լայպցիգը» 35 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բայերին», որը գոլերի տարբերությամբ երկրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0:1

Ադեմոլա Լուկման, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում