00:10  ,  31 հունվարի, 2018

Հրայր Մկոյանը՝ «Շիրակի» խաղացող

Գյումրիի «Շիրակը» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանի հետ: Այն նախատեսված է մինչեւ այս տարվա օգոստոսի 1-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստի նախորդ թիմը Թեհրանի «Էստեղլալն» էր, որի կազմում նա հանդես էր գալիս 2014 թվականից:

Հրայր Մկոյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Շիրակում» (2004-2006)։ Նա հանդես է եկել նաեւ «Արարատում», «Միկայում», «Ուլիսում», «Գանձասարում», Նալչիկի «Սպարտակում» եւ չեխական «Դինամոյում»:

Ֆոտո. facebook.com/SCShirak

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով