It's MATCHDAY #SCFCvAFC pic.twitter.com/afk2rPJhWT
— Arsenal FC (@Arsenal) January 30, 2018
Լոնդոնի «Արսենալը» ուելսյան «Սուոնսիի դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղի մասին հիշեցրել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի միջոցով:
«Արսենալը» թվիթերյան էջում տեղադրել է Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանի շարժանկարը՝ կատարելով հետեւյալ գրառումը It's MATCHDAY (օրվա խաղը):
Սուոնսիում հունվարի 30-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Այս մրցաշրջանում «Արսենալի» 7 համարը պատկանում էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ:
Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի
15:22 , 27 հոկտեմբերի 
15:08 , 27 հոկտեմբերի
14:10 , 27 հոկտեմբերի
13:03 , 27 հոկտեմբերի
12:22 , 27 հոկտեմբերի
12:07 , 27 հոկտեմբերի 
11:27 , 27 հոկտեմբերի