Աշխարհի առաջնության ոսկե մեդալը շատ սպասված էր ինձ համար եւ իմ երազանքներից ու նպատակներից մեկն էր: Ուրախ եմ, որ իրականացավ:
Այս մասին «Զվարթնոցում» ասաց աշխարհի նորընծա չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Համլետ Մանուկյանը:
Աշխարհի չեմպիոնը նախորդ գիշեր Ռոտերդամից Հայաստանի թիմի հետ վերադարձել է հայրենիք, որտեղ մասնակցում էր սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը:
«Աշխարհի առաջնության ոսկե մեդալը շատ սպասված էր ինձ համար եւ իմ երազանքներից ու նպատակներից մեկն էր: Ուրախ եմ, որ իրականացավ:
Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա այս օրը վարժությունը լավ կատարել, եւ ես ու ընկերս դարձանք նժույգ թափեր վարժության մեդալակիր եւ հաղթող: Այդ օրը մեր օրն էր: Կրկնակի ուրախ եմ, որ պատվո հարթակը կիսում եմ Մամիկոն Խաչատրյանի հետ: Մի ուրիշ ուրախություն է, երբ նույն դահլիճում մարզվում ենք, տանջվում եւ պատվո հարթակին երկուսով ենք: Շատ մեծ պատիվ եւ ուրախություն է ինձ համար:
Մեր տրամադրությունը շատ մարտական էր: Աշխարհի առաջնությանը մոտեցել էինք շատ լուրջ, լավ պատրաստվել էինք: Շնորհակալ իմ մարզիչներին, ընտանիքին, հայ ազգին, բոլորին, բարեկամ-հարազատներին, որոնք այսօր եկել են ինձ դիմավորելու: Այսպիսի ջերմության համար շնորհակալ եմ բոլորին»,- ասաց Համլետ Մանուկյանը:
Համլետ Մանուկյանը տիտղոսը նվաճել է նժույգ թափեր վարժությունում, որի եզրափակիչում վաստակել է 15.300 միավոր:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:27 , 27 հոկտեմբերի
11:02 , 27 հոկտեմբերի
10:30 , 27 հոկտեմբերի
10:18 , 27 հոկտեմբերի 
09:58 , 27 հոկտեմբերի
09:11 , 27 հոկտեմբերի 
09:02 , 27 հոկտեմբերի 
02:53 , 27 հոկտեմբերի
02:28 , 27 հոկտեմբերի
02:16 , 27 հոկտեմբերի