«Սուոնսի» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը՝ լոնդոնյան ակումբի անոնսում

13:06   30 հունվարի, 2018

Լոնդոնի «Արսենալը» ուելսյան «Սուոնսիի դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի խաղի մասին հիշեցրել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի միջոցով:

«Արսենալը» թվիթերյան էջում տեղադրել է Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանի շարժանկարը՝ կատարելով հետեւյալ գրառումը It's MATCHDAY (օրվա խաղը):

Սուոնսիում հունվարի 30-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել «Արսենալի» հետ եւ ստացել 7 համարի մարզաշապիկը: Այս մրցաշրջանում «Արսենալի» 7 համարը պատկանում էր չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որին «Մանչեսթեր Յունայթեդը» փոխանակեց Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հայ կիսապաշտպանը 2016-ից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.