12:56  ,  24 հունվարի, 2018

Նորայր Ասլանյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հոլանդիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը հոլանդական «Էմմենի» երիտասարդական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել գերմանական «Պապենբուգի» դեմ ստուգողական խաղում:

Այդ խաղում «Էմմենը» հաղթել է 6:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման:

Հիշեցնենք, որ 26-ամյա Նորայր Ասլանյանը նախորդ տարվա վերջնամասում Երեւանի «Ալաշկերտից» էր տեղափոխվել հոլանդական ակումբ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ հոլանդական «Գրոնինգենում», «Զվոլեում», «Էմմենում», «Վիլլեմ Երկրորդում», «Ալմերե Սիթիում», «Թելսթարում»: Հայաստանի հավաքականում Ասլանյանը մասնակցել է 8 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում