13:08  ,  16 հունվարի, 2018

Իսպանիայի ոստիկանությունը Մեսիին կասկածում էր խարդախության մեջ

Իսպանիայի ոստիկանությունը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին կասկածել է բարեգործական խաղերից ստացված հասույթը թաքցնելու մեջ:

L’Equipe-ի համաձայն՝ օրինապահ մարմինները տեղեկություններ են հավաքել Մեսիի հիմնադրամի՝ 2012 եւ 2013 թվականներին անցկացրած բարեգործական խաղերի վերաբերյալ: Ոստիկանությունում կասկածում են, որ հիմնադրամը ստանում է սպասվածից ավելի քիչ գումար: Հիմնադրամի հաշվին փոխանցվել է 300 հազար եվրո: Ոստիկանները կարծում են, որ մնացած գումարը կարող է փոխանցված լինել օֆշորային հաշիվներին:

Մեսիի դեմ գործը չի բացվել բավականաչափ ապացույցներ չունենալու համար:

Հիշեցնենք, որ վերջերս Football Leaks-ը հայտնել էր, որ Մեսիի իրական աշխատավարձը տարեկան կազմում է մոտ 100 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում