23:21  ,  12 հունվարի, 2018

Football Leaks. Մեսին առաջին ֆուտբոլիստն է, որի աշխատավարձը 100 միլիոն եվրոյից բարձր է

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի իրական աշխատավարձը տարեկան գերազանցում է 100 միլիոն եվրո, հաղորդում է Mediapart՝ հղում անելով Football Leaks-ին: 2017թ. ամռանը կազմած պայմանագրով Մեսիի չորս տարվա աշխատավարձը 400 միլիոն եվրո է մինչեւ հարկերի վճարումը: Իրականում նա ստանում է 50 միլիոն եվրո հարկերը վճարելուց հետո: Բոլոր բոնուսների հետ Մեսիի չհարկված աշխատավարձը կարող է հասնել 122 միլիոն եվրոյի:

Football Leaks կայքը զբաղվում է տրանսֆերային շուկային, ֆուտբոլիստների պայմանագրերի եւ վարձատրության գաղտնի կետերի բացահայտմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում