13:30  ,  15 հունվարի, 2018

ՀՖՖ նախագահը հանդիպել է հայկական ակումբների ղեկավարների եւ մարզիչների հետ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հունվարի 15-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում հանդիպել է Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնություններում հանդես եկող ակումբների ղեկավարների եւ գլխավոր մարզիչների հետ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առաջնության հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը վերսկսվելու է մարտ ամսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում