18:05  +04,  27 դեկտեմբերի, 2017

Սպորտի նախարար. Մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցություն

Մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցություն, ասել է Հայաստանի սպորտի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրության արարողության ժամանակ:

«Տարին լի էր հաղթանակներով, ապրումներով, բերկրանքով: Առանձնահատուկ է Հայաստանի մարզական տարվա ամփոփումն այս ձեւաչափով, որին մասնակցեցին մարզական լրագրողներն ու հանրությունը: Մենք այս տարի համադրեցինք ոչ միայն լավագույն բարձր նվաճումները, այլեւ Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերած մարզիկներին:

Մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցություն: Առաջիկայում այս կերպ է ընթանալու քվեարկությունը: Մեր տասը լավագույն մարզիկների ջանքերով Հայաստանի անունը աշխարհի տարբեր անկյուններից հնչել է եւ ճանաչելի դարձրել մեր երկիրը»,- ասաց Հրաչյա Ռոստոմոմյանը:

Նախարարության կողմից հաստատված Հայաստանի լավագույն մարզիկի կոչման պատվոգրերը եւ խորհրդանշական արձանիկները հանձնեց սպորտի նախարարը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով