18:05 27 դեկտեմբերի, 2017Մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցություն, ասել է Հայաստանի սպորտի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող տարվա 10 լավագույն մարզիկների պարգեւատրության արարողության ժամանակ:
«Տարին լի էր հաղթանակներով, ապրումներով, բերկրանքով: Առանձնահատուկ է Հայաստանի մարզական տարվա ամփոփումն այս ձեւաչափով, որին մասնակցեցին մարզական լրագրողներն ու հանրությունը: Մենք այս տարի համադրեցինք ոչ միայն լավագույն բարձր նվաճումները, այլեւ Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերած մարզիկներին:
Մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցություն: Առաջիկայում այս կերպ է ընթանալու քվեարկությունը: Մեր տասը լավագույն մարզիկների ջանքերով Հայաստանի անունը աշխարհի տարբեր անկյուններից հնչել է եւ ճանաչելի դարձրել մեր երկիրը»,- ասաց Հրաչյա Ռոստոմոմյանը:
Նախարարության կողմից հաստատված Հայաստանի լավագույն մարզիկի կոչման պատվոգրերը եւ խորհրդանշական արձանիկները հանձնեց սպորտի նախարարը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.