20:03  +04,  25 դեկտեմբերի, 2017

Սպորտի փոխնախարար. Ամեն ինչ թափանցիկ եւ արդար ստացվեց

Կարծում եմ, ամեն ինչ թափանցիկ եւ արդար ստացվեց, ասել է Հայաստանի սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում դրական գնահատելով «Տարվա 10 լավագույն մարզիկների»  քվեարկության ընթացքը եւ արդյունքները: Այն առաջին անգամ կազմակերպել էր Սպորտի նախարարությունը:

«Սա այն տասնյակն է, որին ընտրել է հանրությունը եւ մարզական լրագրողները: Միայն դժգոհ եմ sms քվեարկության մասնակիցների քանակից (29092 հաղորդագրություն), քանի որ ակնկալում էինք ավելի շատ մասնակցություն: Արդեն հաջորդ տարի մեծ աշխատանք կիրականցնենք քարոզչության վրա, որպեսզի մարդիկ ավելի շատ տեղյակ լինեն sms քվեարկության մասին եւ շատ մասնակցեն»,- ասաց Արսեն Քարամյանը:

Հարցին, թե հնարավոր է ստանալ sms քվեարկության մասնակից բջջային օպերատորների քաղվածքները եւ յուրաքանչյուր մարզիկի ստացած ձայների քանակը, Արսեն Քարամյանը նշեց, որ հարկ եղած դեպքում կներկայացվեն քաղվածքները:

«Նույնիսկ կարող ենք ստանալ, թե ով ինչ համարից է ձայն ստացել»,- շեշտեց Քարամյանը:

NEWS.am Sport-ը չի մասնակցել քվեարկությանը:

Լավագույն մարզիկների պարգեւատրումը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով