Կարծում եմ, ամեն ինչ թափանցիկ եւ արդար ստացվեց, ասել է Հայաստանի սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում դրական գնահատելով «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկության ընթացքը եւ արդյունքները: Այն առաջին անգամ կազմակերպել էր Սպորտի նախարարությունը:
«Սա այն տասնյակն է, որին ընտրել է հանրությունը եւ մարզական լրագրողները: Միայն դժգոհ եմ sms քվեարկության մասնակիցների քանակից (29092 հաղորդագրություն), քանի որ ակնկալում էինք ավելի շատ մասնակցություն: Արդեն հաջորդ տարի մեծ աշխատանք կիրականցնենք քարոզչության վրա, որպեսզի մարդիկ ավելի շատ տեղյակ լինեն sms քվեարկության մասին եւ շատ մասնակցեն»,- ասաց Արսեն Քարամյանը:
Հարցին, թե հնարավոր է ստանալ sms քվեարկության մասնակից բջջային օպերատորների քաղվածքները եւ յուրաքանչյուր մարզիկի ստացած ձայների քանակը, Արսեն Քարամյանը նշեց, որ հարկ եղած դեպքում կներկայացվեն քաղվածքները:
«Նույնիսկ կարող ենք ստանալ, թե ով ինչ համարից է ձայն ստացել»,- շեշտեց Քարամյանը:
NEWS.am Sport-ը չի մասնակցել քվեարկությանը:
Լավագույն մարզիկների պարգեւատրումը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Լուսինե Շահբազյան



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի
11:07 , 8 նոյեմբերի