11:15  +04,  20 դեկտեմբերի, 2017

Լեւոն Արոնյան. Այս տարին լավագույններից մեկն էր իմ կարիերայում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը պատմել է, որ այս տարին լավագույններից մեկն էր իր կարիերայում, սակայն ցանկանում է այն լավ ավարտել արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններով: Մրցաշարերը տեղի կունենան դեկտեմբերի 24-31-ը Սաուդյան Արաբիայում:

«Միանշանակ, այս տարին լավագույններից մեկն էր իմ կարիերայում: Շատ գոհ եմ, քանի որ վատ սկսեցի, բայց ավարտեցի միջին, իսկ միջնամասը ստացվեց շատ հաջող: Հիմա ցանկանում եմ լավ վերջակետ դնել արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններով:

Հույս ունեմ լավ արդյունքների հասնել հաջոդ տարի, քանի որ ելույթները բավական կայուն էին: Այս տարի նաեւ սկսեցի ընտանեկան կյանք կնոջս հետ, որի հետ հանդիպում էինք վաղուց: Գտա նաեւ որոշ օգտակար մարդկանց, որոնց հետ հիմա համագործակցում եմ: Այդ պատճառով 2018 թվականից սպասելիքներս հաջող են: Կարծում եմ լավ է, երբ ինչ-որ բան տրամաբանորեն տեղափոխվում է մյուս փուլ»,- 35-ամյա գրոսմայստերի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, որ այս տարի Լեւոն Արոնյանը հաղթել է մի քանի հեղինակավոր մրցաշարերում, ինչպես նաեւ դարձել է աշխարհի գավաթակիր՝ նվաճելով նաեւ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեին հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա 2018-ի մարտին Բելինում կայանալիք մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ